ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել. օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերն է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու և ԱԺ խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին:
Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են: