Իրականացվել է մարտական հերթափոխի նախապատրաստում
Հունիսի 29-ին և 30-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։