Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորումների դեպքեր
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորումների դեպքեր։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնըև կրկին հորդորում.
«Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
երեխաներին չկերակրել սնկով,
աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
չզբաղվել ինքնաբուժմամբ»։