Հացը և բենզինը կրկին թանկացան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հացը և բենզինը կրկին թանկացան: Մինչ դոլարը գահավիժում է, հացը և բենզինը կրկին թանկացան` 10-ական դրամով...Այսօր մեկ հացը գնել եմ 140 դրամով` նախկին 130 դրամի փոխարեն, իսկ մեկ լիտր բենզինն արդեն երրորդ օրն է 510 դրամի փոխարեն 520 դրամ է...
Նիկոլականները հասարակությանը համոզում են, որ դա համաշխարհային խնդիր է, բայց միևնույն ժամանակ չեն պարզաբանում, թե դոլարով գնվող ապրանքն ինչո՞ւ է Հայաստանում թանկանում, երբ դոլարը մեզ մոտ գահավիժում է և մեկ դոլարը վերջին երեք ամսում 520-550 փոխարեն գահավիժել է մինչև 420 դրամ...»: