Էս ոչնչություններն օր օրի հարստանում են ու խորապես թքած ունեն ցանկացած թանկացման վրա, իսկ շարքային քաղաքացին ամեն հաջորդ օր ավելի վատ ա ապրում. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարենային ապրանքների շրջանում նման գնաճ երևի անգամ 90-ականներին չի եղել:
Խանութներում նկատելիորեն թանկացել են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները՝ ալյուր, մսամթերք, կաթնամթերք, հաց, բանջարեղեն ու այդպես շարունակ:
Էս ոչնչությունները օր օրի հարստանում են ու խորապես թքած ունեն ցանկացած թանկացման վրա, իսկ շարքային քաղաքացին ամեն հաջորդ օր ավելի վատ ա ապրում ու ապրելու:
Հայաստանում բարոյականության, ինքնասիրության ու տղամարդկության ճգնաժամին շատ շուտով գումարվելու է սոցիալական ճգնաժամը...»: