Զելենսկին Դավոսում կոչ է արել ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային հանրությանը կոչ է արել առավելագույն պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Տուգանքները պետք է ներառեն ռուսական նավթի մատակարարումների էմբարգոն, բոլոր ռուսական բանկերի շրջափակումը և Ռուսաստանի հետ առևտրի ամբողջական դադարեցումը, ասել է Զելենսկին՝ այսօր Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի բացման ժամանակ տեսահոլովակի միջոցով։