Սիրայից ռումբ պատրաստող ինժիներներ ժամանել են Ռուսաստան
Սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ հայտնի «տակառային ռումբերի» պատրաստմամբ զբաղվող ինժեներները մի քանի շաբաթ Ռուսաստանում են։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով հետախուզության իր աղբյուրները։
«Եվրոպական երկրների հետախուզական ծառայություններն արձանագրել են ավելի քան 50 մասնագետների ժամանումը Ռուսաստան, որտեղ նրանք մի քանի շաբաթ համագործակցում են ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Նրանց ժամանումը Ռուսաստան կարող էր պատճառ հանդիսանալ, որ շաբաթներ առաջ արևմտյան երկրները զգուշացվեցին՝ կարծելով, որ ռուսներն իրենց կանչել են՝ քիմիական զենք պատրաստելու Ուկրաինայում օգտագործելու համար», գրում է թերթը: