Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Ղեկավարները քննարկել են գյուղատնտեսական ապրանքների արտահանման և վառելիքի ներմուծման ավելացումը, հայտնում է РБК-Украина-ն։
Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետին պատմել է նաև ճակատում տիրող իրավիճակի մասին։
«Նա խոսեց մեր հանդիպման, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցությունների, մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ Մենք փնտրում ենք, թե ինչպես ավելացնել մեր գյուղմթերքների արտահանման ծավալները, ինչպես նաև վառելիքի ներմուծումը Ուկրաինա»,- ասել է Զելենսկին։