Ստամբուլում շարունակվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը
ՀԱՕԿ-ից տեղեկացնում են՝ Ստամբուլում շարունակվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 12 քաշային կարգերում հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ:
Հայաստանը մրցավայր է գործուղել չորս մարզուհու: Արդեն հայտնի է՝ մեկնարկում Անի Հովսեփյանը (70 կգ ) մեծ առավելությամբ հաղթել է Ուկրաինայի պատվիրակին: Նա մայիսի 13-ին կմրցի ճապոնուհի Անիսա Տսուբատայի հետ:
Երեկ ռինգ ելած Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) տանուլ տվեց լեհուհի Նատալյա Ռոկին:
Վաղը ՝ մայիսի 12 –ին, Անուշ Գրիգորյանը (50 կգ) կմրցի ֆիննուհի Պիտհա Կարվոյի, իսկ Եկատերինա Սիչևան (54 կգ)՝ ուկրաինուհի Սվետլանա Ումինսկայի հետ:
Հավելենք՝ առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 2, 4 մլն. ԱՄՆ դոլար: Չեմպիոնուհին կստանա հարյուր հազար, փոխչեմպիոնուհին ՝ հիսուն հազար, իսկ բրոնզե մեդալակիրը ՝ քսանհինգ հազար ԱՄՆ դոլար: