Բլինկենը Լավրովին ասել է, որ Վաշինգտոնը վճռական է խաղաղ ճանապարհով լուծելու Մոսկվայի հետ ունեցած խնդիրները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպում են Ժնևում, հայտնում է RIA Novosti-ն։
Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը վճռական է խաղաղ ճանապարհով լուծելու Մոսկվայի հետ ունեցած խնդիրները, սակայն Ժնևի հանդիպումից մեծ արդյունքներ չի ակնկալում։
«Դուք իրավացի եք, մենք չենք ակնկալում, որ այսօր այստեղ կլուծվեն տարաձայնությունները, բայց ես հույս ունեմ և ակնկալում եմ, որ մենք կարող ենք տեսնել, թե արդյոք երկխոսությունը և դիվանագիտությունը կբերեն հաջողության: Մենք վճռական ենք լուծել խնդիրները այս կերպ և լուծել մեր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով»,- ասել է Բլինկենը Լավրովի հետ բանակցությունների սկզբում։