Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններից
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «անվտանգության երաշխիքների» շուրջ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն ակնարկել են ԱՄՆ-ի մոտ միջուկային հրթիռներ տեղակայելու հնարավորության մասին։ Այդ մասին կիրակի՝ հունվարի 16-ին, հայտնել է The New York Times-ը։
Ամերիկյան հրատարակությունը նշում է, որ ռուս դիվանագետները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ «անվտանգության երաշխիքների» շուրջ բանակցություններում ուղղակիորեն չեն խոսել ամերիկյան ափերի մոտ միջուկային հրթիռներ տեղադրելու պլանների մասին, այլ ակնարկել են նման հնարավորության մասին։
Թե որքանով են լուրջ Ռուսաստանի նման ծրագրերը, դեռ հայտնի չէ։ Հրատարակությունը գրում է, որ նման ակնարկները կարող են լինել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին վախեցնելու փորձ՝ ընդունելու ռուսական պահանջները։