Մեծ Բրիտանիայի կառավարությունը թագուհի Էլիզաբեթ II-ից ներողություն է խնդրել
Բրիտանական կառավարությունը ներողություն է խնդրել թագավորական ընտանիքից և Էլիզաբեթ 2-րդից բրիտանական թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը նախորդող սգո ժամանակ տեղի ունեցած խնջույքի համար։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Խնջույքը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին կորոնավիրուսային արգելափակման ժամանակ, երբ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով Մեծ Բրիտանիայի թագուհին ստիպված է եղել միայնակ նստել հոգեհանգստի արարողությանը։ Միջոցառումն անցկացվել է Ջոնսոնի աշխատակիցների համար, ովքեր պատրաստվում էին լքել քաղաքացիական ծառայությունը։
Վարչապետի աշխատակազմից ընդգծել են, որ քաղաքական գործիչը երեկույթին ներկա չի եղել։ Ջոնսոնն անձամբ ներողություն է խնդրել թագուհուց։