Շտապ. «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են
Դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով տեղի է ունենալու ավագանու անդամների ընտրություն։
Քիչ առաջ NEWSPRESS.am- ը տեղեկություն ստացավ, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ ձերբակալվածներն այժմ գտնվում են Երևանում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։
Եղեգնաձոր խոշորացված համայնքում «Դավիթ Հարությունյան» դաշինքով մասնակցում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը` ԲՀԿ-ի հետ:
Հիշեցնենք, որ Եղեգնաձոր համայնքի մեջ ընդգրկված են Գետափ, Գլաձոր, Եղեգնաձոր, Մալիշկա, Վերնաշեն բնակավայրերը։ Համայնքն ունի 14508 ընտրող, իսկ ավագանու կազմը բաղկացած է լինելու 21 անդամից։ Եղեգնաձորում ընտրապայքարին մասնակցելու են 4 կուսակցություններ եւ 1 դաշինք։