Ադրբեջանը Թուրքիայից նոր ռազմական ինքնաթիռ է գնել
Ադրբեջանը Թուրքիայից գնել է Hürkuş տիպի նոր ռազմական ինքնաթիռ։
Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին տեսել են զորավարժությունների համար նախատեսված ինքնաթիռը։
Ադրբեջանցի և թուրք օդաչուները՝ ի նշան ողջույնի, պահել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։
Թուրք դիվանագետն այս իրադարձության մասին հրապարակում է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Այսօր Hürkuş-ը թռիչք է իրականացրել Ադրբեջանում»,- գրել է Ջ. Բաղչին: