Կորոնավիրուսով պայմանավորված Նյու Յորքում արտակարգ դրություն է մտցվել
Նյու Յորքում արտակարգ դրություն է մտցվել՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճով, հայտնում է Известия-ն։
Համապատասխան հրամանագիրը շաբաթ օրը ստորագրել է նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը։
«Քանի որ Նյու Յորք քաղաքում ներկայումս արագանում է կորոնավիրուսի տարածումը 2020 թվականի ապրիլից ի վեր, քանի որ վերջին ամսվա ընթացքում COVID-19 հոսպիտալացումների թիվը օրական ավելացել է մինչև 300-ի, ես հայտարարում եմ Արտակարգ իրավիճակ Նյու Յորք նահանգում»,- ասվում է հրամանագրում։