Պակիստանում ցուցարարների հետ բախումների արդյունքում երեք ոստիկան է զոհվել
Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգի Լահոր քաղաքում ցուցարարների հետ բախումների հետևանքով առնվազն երեք ոստիկան է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Dawn» թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Ըստ թերթի՝ բողոքի ակցիաները կազմակերպել են ծայրահեղ աջ իսլամիստական «Tehreek-e-Labbike Pakistan» շարժման կողմնակիցները, որը երկրում արգելված էր 2021 թվականի ապրիլին: Հաղորդվում է, որ երկու մահացած ոստիկանների ինքնությունը պարզվել է, երրորդը դեռ պարզված չէ։
Լահորի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մի քանի այլ ոստիկաններ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Նրա խոսքով՝ ցուցարարները օգտագործել են քարեր, փայտեր։