Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին կտեղադրի 250 հատ ամերիկյան տանկ
Լեհաստանի իշխանությունները որոշել են երկրի արեւելքում տեղադրել 250 ամերիկյան «Abrams» տանկեր: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը: Խոսելով տանկերի մասին, որոնք նախատեսվում է տեղակայել Բելառուսի սահմանին, Բլաշակը նշել է, որ դրանք «ամենաժամանակակից» և «ամենալավ» տանկերն են աշխարհում:
Նրա խոսքով, ռազմական տեխնիկայի տեղակայումը կնվազեցնի երկրի վրա հարձակման վտանգը:
Abrams տանկն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին։