«Ինձի կկախեմ էս ծառից, կինքնահրկիզվեմ՝ բենզին կլցնեմ վրես, կվառվեմ․ կլուծե՞ն հարցը»․ խաղողագործներ (տեսանյութ)
Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանցից մեկը նշեց, թե խաղողը մնացել է, մթերող չկա, այնինչ իրենց այլ բան էին խոստացել:
«Եթե չէր մթերելու՝ ինչի՞ էր էդքան ներդրում անում․ Դուք կանեիք տենց բան․Դուք բիզնեսմեն եք, տենց բան կանեի՞ք»,-ասացին խաղողագործներն իրենց հետ հանդիպման իջած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Խաղողագործներին չբավարարեց Քերոբյանի պատասխանը։ Նա խոստացել էր 3 օր հետո լուծել խաղողագործների հարցը։
Արմավիրից ժամանած խաղողագործներն անգամ պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել, քանի որ նշում են՝ այլեւս կորցնելու բան չունեն:
«Ինձի կկախեմ էս ծառից, կինքնահրկիզվեմ՝ բենզին կլցնեմ վրես կվառվեմ, էհ, կլուծե՞ն հարցը»,-ասաց խաղողագործներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում