Moderna-ի ղեկավարը նշել է, որ COVID-19-ը կավարտվի մեկ տարի հետո
Կորոնավիրուսային համաճարակը կարող է ավարտվել հաջորդ աշնանը՝ հաշվի առնելով պատվաստանյութերի արտադրության աճը,- ասել է ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բենսելը:
«Եթե նայեք վերջին վեց ամսվա ընթացքում արտադրական հզորությունների ընդլայնմանը ամբողջ արդյունաբերության մեջ, ապա հաջորդ տարվա կեսերին պետք է լինեն բավարար չափաբաժիններ, որպեսզի երկրի վրա բոլորը պատվաստվեն»,- ասել է Բենսելը:
Նա ավելացրել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց, կորոնավիրուսով կվարակվեն, քանի որ աշխարհում ներկայումս գերիշխող դելտա շտամը բավականին վարակիչ է: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է վերադառնալ բնականոն կյանքին 2022 թվականի երկրորդ կեսին, Moderna-ի գործադիր տնօրենն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ մեկ տարուց: