Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրեական գործ է հարուցվել
Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված», - փոխանցել են Ոստիկանությունից։