Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ ԱՄՆ-ն կդառնա երրորդ աշխարհի երկիր
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին շարունակվող միգրացիոն ճգնաժամի պատճառով Ամերիկան կդառնա «երրորդ աշխարհի երկիր»:
Նրա խոսքերը մեջբերում է Newsweek ամսագիրը: Սպիտակ տան նախկին ղեկավարի հայտարարությունը հնչել է հարեւան երկրներից ժամանող փախստականների հոսքի ավելացման ֆոնին: Ըստ վերջին տվյալների՝ սահմանամերձ Դել Ռիո քաղաքում կուտակվել է ԱՄՆ-ում մոտ 16 հազար ապաստան հայցող:
Նրանցից շատերը Հաիթիի քաղաքացիներ են, ովքեր ցանկանում են ստանալ «ժամանակավորապես պաշտպանված կարգավիճակ» ամերիկյան իշխանություններից, որպեսզի երկրաշարժից հետո ավերված հայրենիք չվերադառնան: