Աբգարս իր հազարավոր ընկերների հետ իրենց ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեցին մեր Անկախության համար. զոհվածի հայր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված Աբգար Նազարյանի հայր, Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աբգարս 13-14 տարեկան էր, նայեց ինձ ու հանդիմանող տոնով հարցրեց. «Հայրի՛կ, ինչո՞ւ եք սպասել և նոր միայն 1991 ին անկախացել»:
Չեք պատկերացնի այդ պահին որքան երջանիկ էի, որ նման սերունդ է մեծանում։
Այդ հարցը տալուց 4-5 տարի անց Աբգարս իր հազարավոր ընկերների հետ իրենց ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեցին մեր Անկախության համար։
Գնահատեք, գոնե այս արհավիրքից հետո հասկացեք՝ ինչ է պետությունը, հայրենիքը։
Շնորհավոր Հայաստան քո Անկախության օրդ։ Մի օր կունենաս քեզ արժանի քաղաքացիներ։ Կունենաս ՀՀ քաղաքացիներ, որոնց առաջնորդները Անկախության օրը բայրաքթարների շոու չեն կազմակերպի, կունենաս գործիչներ, որոնք կհասկանան, որ Անկախության օրը ժողովրդին, առավելևս երթով, այն էլ հերոս տղերքի ծնողներին Եռաբլուր չեն տանում։ Ամեն ինչ էլ կունենաս, իմ Սուրբ հայրենիք»։