Սուդանի բանակը կանխել է երկրում հեղաշրջման փորձը
Սուդանի բանակը երեքշաբթի հայտարարել է, որ կանխել է հեղաշրջման փորձը։ Տանկերը փակել են մի շարք ճանապարհներ, հայտնում է al-Mayadeen-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակը ձերբակալել է հեղաշրջումը ծրագրող սպաներին:
«Տանկերը փակել են խորհրդարանի հարեւանությամբ գտնվող Օմդուրման կամրջի ճանապարհը», - հայտնում է հեռուստաալիքը:
2019-ի ապրիլին Սուդանում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում՝ բռնկված ժողովրդական զանգվածային բողոքի ցույցերով, որոնք սկսվեցին 2018-ի դեկտեմբերին՝ խորը տնտեսական ճգնաժամի և կենսամակարդակի անկման ֆոնին:
Նախագահ Օմար ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր 30 տարի, հեռացվեց իշխանությունից և հետագայում բանտարկվեց: