Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են. «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղեւորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։
Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, և այսօր ներկայացվելու է ավելի զուսպ և դասական միջոցառում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: