«Բավարիան» նոր պայմանագիր կառաջարկի Սերժ Գնաբրիին
Մյունխենի «Բավարիան» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Սերժ Գնաբրիի հետ մինչև 2026 թվականը:
Մյունխենցիներն արդեն բանակցություններ են վարում Գերմանիայի հավաքականի 26-ամյա խաղացողի գործակալների հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան:
Գնաբրիի ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ կնքված է մինչև 2023 թվականի հունիս։