Երկրաշարժ՝ Կալիֆոռնիայում
4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիա նահանգում։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են գիշերը՝ Լոս Անջելեսի Կարսոն քաղաքից երկու կիլոմետր դեպի արևմուտք:
Ցնցումները գրանցվել են 11,9 կիլոմետր խորության վրա:
Ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, Լոս Անջելեսի և հարակից քաղաքների բնակիչները զգացել են երկրաշարժը, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: