Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Ջեյն Փաուելը
Հոլիվուդի Ոսկե դարաշրջանի աստղ, ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Ջեյն Փաուելը մահացել է կյանքի 93-րդ տարում։ Այս մասին հայտնում է «New York Times»-ը ՝ վկայակոչելով դերասանուհու ընկերուհուն` Սյուզան Գրեյնջերին:
Փաուելը մահացել է սեպտեմբերի 16 -ին իր տանը, ասել է Գրենջերը:
Դերասանուհի Ջեյն Փաուելը առավել հայտնի է Մետրո-Գոլդվին-Մայերի «Թագավորական հարսանիք» (1951) և «Յոթ հարս յոթ եղբայրների համար» (1954) մյուզիքլներում ունեցած դերերով:
Փաուելը հայտնի էր նաև իր երաժշտական ստեղծագործությամբ և ակտիվ մասնակցություն է ունեցել թատերական ներկայացումներին: Նրա մասնակցությամբ հեռուստասերիալները նույնպես հայտնի են եղել։