Ես այստեղ եմ կրկին հաղթելու համար․ Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ծրագրերի մասին
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր լավ մարզավիճակն ապացուցելու մտադրության մասին: «Դա այն է, ինչի համար ես այստեղ եմ: Ես չեմ եկել հանգստանալու:
Նախկինում ամեն ինչ լավ էր այս ակումբում, մենք նվաճեցինք գավաթներ: Ես երկար տարիներ խաղացել եմ այս մարզաշապիկով: Բայց հիմա ես այստեղ եմ կրկին հաղթելու համար:
Պատրաստ եմ, ինչպես և խաղընկերներս, լավ խաղալու: Սա լավ հնարավորություն է ինձ, երկրպագուներին և ակումբին մեկ քայլ առաջ կատարելու համար: Ես պատրաստ եմ եւ կարծում եմ, որ առաջիկա 3-4 տարիներին կարեւոր խաղացող կլինեմ »,-ասել է Ռոնալդուն: