«Ռեալ»-ը ցանկանում է գնել Անտոնիո Ռյուդիգերին
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ թիմի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը նոր պայմանագիր ստորագրի «Չելսի»-ի հետ։
Մադրիդի «Ռեալ»-ը, ըստ Goal.com-ի, միացել է «Չելսիի» պաշտպանի համար պայքարին: Թոմաս Տուխելը դեռ հույս ունի, որ գերմանացի պաշտպանը կստորագրի նոր պայմանագիր։
Ընդգծենք, որ Ռյուդիգերի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ սպառվում է 2022 թվականին։