«Լիվերպուլը» ցանկանում է գնել Մարկո Ասենսիոյին
Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ անգլիական ակումբը ցանկանում է Ասենսիոյին գնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ընդգծենք, որ ամռանը Ասենսիոյի անունը կապվում էր Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։