Եկեք անենք դա․ Յուրա Մովսիսյանը կոչով դիմել է մեր հավաքականի տղաներին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով այժմ Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանն է, խոսել է առաջիկայում կայանալիք Գերմանիա-Հայաստան խաղի մասին։
Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս կիրակի մեծ հանդիպում Գերմանիայում, տղաներ: Եկեք անենք դա»։
Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ 22։45-ին։ Խաղը կկայանա Շտուտգարտում։