Անտուան Գրիզմանը վերադարձավ Մադրիդի «Ատլետիկո»
«Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը վերադարձել է «Ատլետիկո»: Մադրիդյան ակումբը ֆրանսիացուն վարձավճարով վերցրել է մեկ մրցաշրջան:
Այս դեպքում վարձակալությունը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Հաղորդվում էր, որ «Ատլետիկո»-ն Գրիզմանի վարձակալության դիմաց կվճարի 10 մլն եվրո, իսկ տրանսֆերի գնման դեպքում ևս 40 միլիոն եվրո գումար։