Ռոնալդուի ծառայություններն առաջարկվել են նաև կատալոնական «Բարսելոնա»-ին
«Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միացած հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մինչ տրանսֆերը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հաղորդում է «Diario Sport»-ը՝ «Catalunya Radio»-ին հղումով, ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իսպանական ակումբին առաջարկել են ձեռք բերել հարձակվողին, սակայն Բլաուգրանան անմիջապես մերժել է այս տարբերակը:
Ռոնալդուն նախկինում խաղացել է Իսպանիայում՝ 2009-2018 թվականներին Մադրիդի «Ռեալ»-ի հետ, նա երկու անգամ հաղթել է Լա լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: