Ես ուզում եմ, որ Արգենտինան հասնի եզրափակիչ․ Նեյմար
Բրազիլացի հարձակվող Նեյմարը Պերուի հետ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթելուց հետո նշել է, որ կցանկանար եզրափակչում խաղալ Արգենտինայի հետ: Նեյմարը մասնավորապես նշել է․
«Ես ուզում եմ, որ Արգենտինան հասնի եզրափակիչ: Ես կերկրպագեմ նրանց, քանի որ այնտեղ շատ ընկերներ ունեմ: Բրազիլիան կհաղթի եզրափակչում»,-ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ արգենտինացիները կիսաեզրափակչում կխաղան Կոլումբիայի ընտրանու հետ: