Յոախիմ Լյովը կարող է գլխավորել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
Հայտնի է դարձել Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչի մեկ այլ թեկնածուի անունը: Լրագրող Անդրեյ Պանկովը նշում է, որ Ռուսաստանի ազգային հավաքականը կարող է գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը։
61-ամյա գերմանացին այն երեք օտարերկրյա մասնագետներից մեկն է, ովքեր ընդգրկված են Ռուսաստանի հավաքականի հավանական մարզիչների ընտրացուցակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վալերի Կարպինը, Լեոնիդ Սլուցկին և Սերգեյ Սեմակը հրաժարվել են գլխավորել ազգային հավաքականը, իսկ թեկնածուներից մեկը ՝ Անդրե Վիլաշ-Բոաշն է։