Ես պայքարեցի, որ նա մնա․ Պերեսը խոսել է Զիդանի մասին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է մարզիչ Զինեդին Զիդանի ակումբից հեռանալու մասին:
«Նա հոգնել էր կոշտ մրցաշրջանից հետո, երբ թիմն ունեցավ բազմաթիվ վնասվածքներ: Ես մինչ այժմ նրա հետ նույնքան լավ եմ վերաբերվում, որքան երբևէ: Կարծում եմ, որ նա կվերադառնա «Ռեալ»:
Ես լավ գիտեմ Զիդանին, դժվար տարի էր: Ես պայքարեցի, որ նա մնա: Ես չեմ կարդացել նրա հրաժեշտի նամակը, երդվում եմ թոռնիկներիս արևով: Այս նամակը հաստատ չի գրել Զիդանը:
Նրան մաղթում եմ ամենայն բարիք: Նա «Ռեալի» լեգենդ է, մենք բոլորս էլ գիտակցում ենք նրա արժանիքները: Նա երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, և հաստատ հաջողության կհասնի», - ասել է Պերեսը: