ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց մարզաշխարհի ներկայացուցիչների հետ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց մարզաշխարհի ներկայացուցիչների հետ։ Մատնանշելով ոլորտի խնդիրները նա նկատեց, որ վերջին 3 տարվա ընթացքում մարզաշխարհի առաջընթացները նվազել են. չկա սպորտի նախարարություն, չկան պետական ներդրումներ ու օժանդալություն։
Նա ընդգծեց, որ իր կողմից ղեկավարվող ՀԱՕԿ֊ը կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում, ու թեև իր կողմից մարզաշխարհին աջակցություն լինում է, սակայն դա բավարար չէ, որպեսզի լուծվեն կառույցի ներսում առկա խնդիրները։
Որպես այդպիսիք, ՀԱՕԿ նախագահը մատնանշեց մարզիչների աշխատավարձերը, ընթացիկ ծախսերն ու այլ խնդիրներ։ Նա առաջարկեց ներկաներին հարցեր ուղղել իրեն, որոնց նա սիրով պատասխանեց։