Հարգելի՛ պետական ծառայողներ, մի՛ վախեցեք, մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին․ Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Հարգելի՛ պետական ծառայողներ,
Ներկայացման վերջին արարն է! Դիմացեք: Մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին: Ձևերը գիտեք: Ու մի վախեցե՜ք, իրենք ձեզ հեռացնել ուղղակի չեն հասցնի: Ի դեպ, ձայնագրեք ձեզ հանրահավաքի հրավիրող վերադասներին, ՀՀ քրեական օրենսգիրքն այս մասով հոդված ունի:
Ապօրինություններ կատարող գյուղապետերին ու մյուս պաշտոնյաներին ուզում եմ հորդորել, որ խնայեն իրենց ու մնան օրենքի շրջանակներում: Սա փոքր երկիր է: Բոլորը գիտեն բոլորին ու հունիսի 20-ից հետո կա կյանք ու այդ կյանքն առանց չարիքի է: Մի նայեք` ինչքան համոզիչ են գոռում կամ համոզում ձեզ: Ուղղակի մնացեք օրենքի շրջանակներում»։