Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք այսպես չէր նվաստացրել ոստիկանությանը, չէր սարքել չուլ ու անինքնասեր փալաս. Ռաֆայել Հովհաննիսյան
Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանի՝ Արաբկիրում կայացած երթից լուսանկար է հրապարակել և գրել.
«Ահա և Արաբկիրում նիկոլի հայտնի «բազմահազար» երթի լուսանկարը։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք այսպես չէր նվաստացրել ոստիկանությունը։
Չէր սարքել չուլ։ Անինքնասեր փալաս։ Тряпка. Ոչ մի ոստիկանապետ նույնպես։ Տղե՛ք, էս ֆոտոն ձեր երեխաները անպայման տեսնելու են։ Անպայման։ Ու ձեզ հարցեր են տալու»- գրել է Հովհաննիսյանը: