«Բարսելոնա»-ն ցանկանում է վաճառել Սամուել Ումտիտիին
Կատալոնական «Բարսելոնան» փորձում է գնորդ գտնել թիմի ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին վաճառելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ թիմն այլևս հույսեր չի կապում ֆրանսիացու հետ և ցանկանում է ամեն կերպ գնորդ գտնել վաճառքի համար։
Ումտիտին իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Դեռևս հստակ լուրեր չկան, թե ո՞ր ակումբներն են պատրաստ գնելու Ումտիտիին։