Չինաստանում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում այսօր տեղի է ունեցել 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Այս մասին ասվում է Չինաստանի սեյսմիկ կենտրոնի հայտարարության մեջ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան՝ Յինջյան շրջանի Դեհուն-Դաի-Կաչինսկի ինքնավար շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։