Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»
Իսպանական «Սևիլյան» առաջարկ է կատարել Սերխիո Ռամոսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ իսպանական ակումբը 5 տարվա պայմանագիր է առաջարկել 35-ամյա Ռամոսին։
Ռամոսի ապագայի հացը դեռ մնում է անորոշ, քանի որ ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնության գալ «Ռեալի» հետ նոր պայմանագրի շուրջ։
Ընդգծենք, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։