Իտալական 2 գրանդ ակումբներ ցանկանում են գնել Օլիվիե Ժիրուին
Իտալական «Ինտերը» և «Լացիոն» ցանկանում են ամռանը գնել «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ 34-ամյա ֆուտբոլիստին Լոնդոնում չեն առաջարկել նոր պայմանագիր։ Նրա պայմանագիրն ավարտվում է հունիսին։ Միլանյան ակումբը ցանկանում է գնել Ժիրուին, քանի որ նախորդ ամռանն այդ գործարքը չստացվեց։
Նշվում է, որ «Լացիոն» ևս իր հերթին կփորձի մրցակցել Ժիրուի տրանսվերի համար։