Իսրայելական բանակը հայտնում է «Համաս» շարժման 2 կարևոր անձանց մահվան մասին
Իսրայելական կործանիչների հարձակման ընթացքում Պաղեստինյան Համաս շարժման հետախուզական կառույցի առանցքային մի քանի անձինք մահացել են: Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր Twitter-ի էջում:
Իսրայելական բանակը նշում է, որ խոսքը արմատական շարժման ռազմական հետախուզության վարչության պետ Հասան Քաոջիի և նրա տեղակալի, հակահետախուզության վարչության պետ Վալի Իսայի մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինյան «Համաս» արմատական շարժման «Իզզադդին ալ-Քասամ բրիգադնեիը» գրոհային թեւը ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: