Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ Հենրիխ Մխիթարյանը մնա «Միլանում»
Ինչպես նշում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի հռոմեական թիմում մնա Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Աղբյուրը նշում է, որ այս պահին ակումբն ու պորտուգալացի մասնագետը պատրաստ են լսել Մխիթարյանին, ով դեռևս չի երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
Հավելենք, որ ավելի վաղ իտալական սպորտային մամուլը գրեց, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլն իր հաճախորդին առաջարկել է «Յուվենտուսին»։ Նոր պայմանագիր չկնքելու դեպքում Մխիթարյանը կդառնա ազատ գործակալ։