Լավրովը Բայրամովի հետ զրույցում խոսել է զոհվածների մարմինների և ականների քարտեզների մասին
Մարդասիրական բոլոր խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Trend- ը:
«Սա վերաբերում է նաև զոհվածների, անհայտ կորածների և ականների քարտեզների, մարմինների վերադարձին: Այս հարցը քննարկվել է Երևանում: Ձեռնարկվել են նախնական քայլեր: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»,-ասել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը լուծվում է այս բարդ պայմաններում։