Լավրովը խոսել է Պուտինի և Բայդենի հանդիպման հետ կապված մի շարք խնդիրների մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստման գործով շատ բաներ դեռ անորոշ է մնում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Լավրովը նշել է, որ սկզբում ԱՄՆ-ում առաջարկել էին նախագահների հանդիպում առանց նախապատրաստության, ապա նշել են, որ գուցե ավելի լավ է, որ տեղի ունենա հանդիպում գագաթնաժողովից առաջ:
«Ընդհանրապես, այստեղ շատ անորոշություններ կան: Ինչպես ես ասացի, ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունենալով այս նախաձեռնության նկատմամբ, մենք ուսումնասիրում ենք բոլոր ասպեկտները, որոնք կապված են դրա հետ»,-շեշտել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ապրիլ ամիսն Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Բայդենն առաջարկել էր Պուտինին միասին հանդիպել, սակայն երրորդ երկրում։