Անդրեա Պիռլոն կհեռացվի մրցաշրջանի ավարտից հետո
Իտալական «Յուվենտուսի» մարզիչ Անդրեա Պիռլոն կշարունակի գլխավորել թիմը «Միլանից» կրած 3-0 պարտությունից հետո։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-Ից։
Թուրինյան թիմի ղեկավարները որոշել են, որ 41-ամյա մասնագետը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս ամենի հետ մեկտեղ որոշում է կայացվել Պիռլոյին հեռացնել մրցաշրջանի ավարտից հետո։
Ընդգծենք, որ թիմը կարող է չնվաճել անգամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր առաջին անգամ 10 տարվա ընթացքում։