Դեպքը դեռ չի հաստատվել, իսկ լուսանկարի կինը կապ չունի դեպքի հետ. Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։
Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Վահէ Բալբաբեանը լուսանկար էր տեղադրել և գրել, որ Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին: Նշենք նաև, որ օգտատիրոջ էջից գրառումն այս պահին անհասանելի է: