«NASA»-ի ուղղաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել Մարս մոլորակի մի շարք այլ վայրեր
«Հնարամտություն» անունը կրող ուղղաթիռն առաջին անգամ թռչել է Մարսի մակերեսին գտնվող նոր վայրեր։ Այս մասին հայտնում է «NASA»-ն:
Թռիչքը տևել է 108 վայրկյան: Ուղղաթիռը թռիչքը կատարել է 10 մետր բարձրության վրա։ Սա ուղղաթիռի հինգերորդ թռիչքն է դեպի Մարս: Վերջին 4 թռիչքներից հետո սարքը նորից ետ է վերադարձել։
«NASA»-ն նշել է, որ ապագայում նրանք կանխատեսում են ստեղծել ուղղաթիռի առավել կատարելագործված տեսակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Perseverance»-ը լուսանկարել է Մարսի գիշերային երկինքը: